Company Description
Evolution-ը առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է, որտեղ աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 13,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար: Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:
Job Description
Անհրաժեշտության դեպքում խառնել և փոխել խաղասեղանների քարտերը;
Կարգավորել և վերահսկողության տակ պահել գույքը, որտեղ պահվում են խաղաքարտերը, սեղանների համար նախատեսված սարքավորումները, ինչպես նաև առնչվող այլ փաստաթղթեր:
Qualifications
Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն;
Տարբեր հերթափոխերով աշխատելու ճկունություն;
Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն;
Աշխատանքին դրական տրամադրվածություն;
Պատասխանատվություն և նվիրվածություն թե՛ աշխատանքի, թե՛ գործընկերների հանդեպ;
Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Additional Information
Մենք առաջարկում ենք:
մրցակցային աշխատավարձ,
մեր կողմից վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում,
մեր կողմից վճարվող ընդմիջման ժամանակահատված,
անգլերենի անվճար դասընթացներ;
մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
աշխատանքային ճկուն գրաֆիկ,
գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
մասնագիտական և անհատական զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն,
կարիերայի աճի հնարավորություն,
նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտության բացակայություն,
Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում պարգևավճարներ,
առողջության ապահովագրության փաթեթ,
արտոնության քարտ։